Search
Close this search box.

Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել. Արտակ Գալստայան

Երեկ համացանցում, մեր վստահորդներից Հայկ Ստեփանյանը, ով Հայելի.ամ կայքի կողմից իրականացվող առերևույթ պետական դավաճանությունը կանխելու փորձի արդյունքում հայտնվել է կասկածյալի կարգավիճակում մի հրապարակում էր արել:
Հրապարակման տեքստը ստորև՝

<<Գլխավոր դատախազին և խորհրդականին կոչ եմ անում չփորձեն մեր իրավապաշտպանների և մեր մեջ պառակտում մցնել։ Տրամադրելով մեզ Artak Galstyan֊ի և մնացած մեզ սատարող և օժանդակող մարդկանց դեմ>>։
Գլխավոր Դատախազի խորհրդականը, դա Գոռ Աբրահամյանն է:
Ծանոթացա նաև վերջինիս էջում հրապարակված հրապարակմանը:

Անկեղծ ասած չցանկացա մանրամասն պատասխանել նրան, քանի որ նման դեմքերի հետ կապված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս մի քանի տարի առաջ ԱԺ ում հայտնել է հստակ դիրքորոշում, որը տվյալ դեպքում տիպիկ է, տեղին և անգերազանցելի:
Այնպես որ չփորձելով նոր հեծանիվ հնարել, Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին ուղղակի հիշեցնեմ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքը, ընդ որում առանց մեկնաբանության:
Կարծում եմ ավելի լավ ասել հնարավոր չէ:
Այսպես՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթը եզրափակեց՝ դիմելով Արտակ Շաբոյանին՝ «Բանավեճը Ձեզ հետ չէ։ Որովհետև դուք չափազանց փոքր ֆիգուր եք Ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար։ Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է։ Այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել» — ասել է Փաշինյանը։
Ամփոփեմ ՝
<<Սրան տարեք, չստերս բերեք>> կասեին մեր պապերը:

Արտակ Գալստյանի ֆեսբուքյան էջից

Please enter a valid URL