Search
Close this search box.

«Մեծի Տան տնփեսոյ Միքայել Մինասյանը տեղեկացնում է». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծի Տան տնփեսոյ Միքայելը Մինասյան ՎիձիԾելի տեղեկացնում է մի նախաձեռնության մասին՝ առաջիկայում հիմնելու է «Ազատ հասարակության հիմնադրամը», որը կօգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի և մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը:

Կարծում եմ` հասկացաք՝ ինչի համար է նման հիմնադրամի ստեղծումը, շուտով ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների բացահայտման մասին օրենքից ելնելով, որ իր ապատեղեկատվական և ազգակործան ինֆորմացիոն գործակալություններն արդեն օրինական սնվեն հանրությանը դեռ վաղուց պարզ դարձած իրական ակունքներից:

Դանդաղում եք, հարգելի իշխանություն, մինչ դեռ նրանք հեռվից բացահայտ ծիծաղում են մեզ վրա, սենց որ շարունակվեց ես մեր գյուղերից մի Կամազ իրենց նման, բայց բնական ԹՐԻՔ եմ բարձելու ու հերթով սրանց օֆիսների դեմը լցնելով ֆռռալու, թե չէ սրանք ՁՎԵրից միայն գրգռվեցին…»:

Please enter a valid URL