ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին
Պարոն վարչապետ, կարգի բերեք ձեզ ենթակա Ազգային Անվտանգության Ծառայությունը։
Ես, երկու անգամ դիմել եմ ԱԱԾ — ում աշխատանքի ընդունվելու համար։
Առաջին անգամ, դիմել եմ նախկին իշխանությունների ժամանակ, սակայն ինձ մերժել էին պատճառաբանելով, որ ես սեփականության իրավունքով չունեմ բնակարան Երևան քաղաքում, որը ուղղակի աբսուրդ է։
Երկրորդ անգամ դիմել եմ հեղափոխությունից որոշ ժամանակ անց, ինձ հրավիրել են համապատասխան տարածքային բաժին, ճանաչողական զրույց են անցկացրել և ասել, որ գործը ընթացքի մեջ է և ինձ տեղյակ կպահեն։
Գրեթե 8 ամիս ոչ մի նորություն չլինելուց հետո, կրկին անգամ դիմել եմ և ինձ այսօր նորից հրավիրել էին Ազգային անվտանգության ծառայություն։
Ձևական բնույթի ճանաչողական զրույցից հետո ինձ ասում եմ, որ չեն կարող իմ գործին ընթացք տալ, քանի որ ես չունեմ սեփականության իրավունքով բնակարան Երևան քաղաքում( ի դեպ. 8 ամիս առաջ դիմած գործի մասին ուղղակի ոչինչ գոյություն չուներ, նրանք անգամ ոչ մի ինֆորմացիա չունեին դրա մասին):
Պարոն վարչապետ, սա ուղղակի աբսուրդ է։
Եթե ես նախկինում ենթադրում էի, որ այդ պատճառաբանությամբ չէին ընդունում, որովհետև ԱԱԾ — ին բյուջեով նախատեսված, ինչ որ գումար է տրվում ծառայողներին հետագայում անհրաժեշտության դեպքում բնակարանով ապահովելու համար, սակայն կարելի էր ընդունել այնպիսի մարդկանց, որ այդ գումարները այդ ուղղությամբ ծախսելու անհրաժեշտություն չլինի և դրանք ծախսվեմ չգիտեմ ինչ-ինչ նպատակներով, հեղափոխությունից հետո այսպիսի մոտեցումը ինձ համար լրիվ անհասկանալի է։
Հաջորդը.
Ուրեմն ԱԱԾ — ում կա այպիսի, առաջին հայացքից շատ «անմեղ» թվացող մի մոտեցում։
Եթե քեզ համար երաշխավորում է ԱԱԾ համակարգում աշխատող, ինչ որ մի պաշտոնյա, ապա դու ավելի հեշտ ու հարթ ճանապարհով կարող ես ընդունվել այդ համակարգում աշխատանքի։
Պարոն վարչապետ, ի՞նչ է սա, եթե ոչ համակարգային կոռուպցիա։
Այսինքն ԱԱԾ պաշտոնյաները «երաշխավորվում» են իրենց ծանոթ բարեկամների համար և ընդունում աշխատանքի այդ համակարգում։
Պարոն վարչապետ, վերացրեք այդ ծանոթ, բարեկամ, կլանային ցանցը ԱԱԾ — ում, կարգի բերեք այդ համակարգը, որպեսզի հնարավոր լինի այդ համակարգի ողջ իրական ներուժը օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի, ինչպես նաև հնարավորություն լինի այդ կարևորագույն համակարգը համալրել համապատասխան գիտելիքների տեր, հայրենասեր ու նվիրված մարդկանցով, ոչ թե ամեն մեկը իր ծանոթ բարեկամով։
Հարգանքներով՝ Դավիթ Մանուկյան