«Հանրապետական ծննդատանը» նորածին երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը խնդրանքով դիմել է ՀՀ քաղքացիներին՝ կոչ անելով պայքարել և միանալ ստորագրահավաքին:
Նշենք, որ այս օրերի ընթացքում ակամայից ձևավորված Հայ Մայրեր հասարակական շարժման շրջանակներում կազմակերպում է օնլայն ստորագրահավաք, որով պահանջում են Ռազմիկ Աբրահամյանի տնօրինության տակ գտնվող Հանրապետական ծննդատունը զրկել բժշկական լիցենզիայից և չտրամադրել նրան արյունակից, հարազատ, բարեկամ, խնամի անդամներից որևէ մեկին։ Դադարեցնել գործունեությունը և պետականացնել։ «Հարգելի հայրենակիցներ, եթե դուք, կամ Ձեր հարազատները տուժել են այս ծննդատանը, ապա միացեք մեր պահանջին, թողեք Ձեր տվյալները և նկարագրեք դժգոհությունը»,-ասվում է տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը: Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել: «Խաբեություն է, ես երեխայիս դին չեմ տեսել, ինձ տեղեկացրեցին, որ ոչ մի լաբորատորիայում չկա»,- հայտարարել էր մայրը: Նա ամեն ինչ կասկածում է` սկսած օրգանների վաճառքից մինչեւ այն, որ իր երեխան ողջ է: Նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»:
Օնլայն ստորագրահավաքը՝ այստեղ