Սեպտեմբերի 24-ին «Հանրապետական ծննդատանը» ծննդաբերած ու իր երեխային չտեսած Հայկուհի Խաչատչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ քույրը իմ պահապան հրեշտակն է։ Ես ծնվել ու մեծացել եմ ավանդապաշտ ընտանիքում։ Մեզ համար քույրեր եղբայրներ երևույթը շատ մեծ արժեք ունեն։ Իսկ այդ ոճրագործ Արմենիա ԲԿ ի տականքները 13 օր լռելուց հետո սկսել են բարբաջել և պտղապարկը վերածել դիի , այն էլ չթափանցող սև տոպրակում։ Ես ծնված պահից ասել եմ տվեք երեխայիս ՝ ոչ, ոչ թոթոլ երեխա է, կապտած չէ, տարան ։ Միևնույն է պետք է ցույց տաք իմ երեխայի մարմինը ստահակներ։ Այս գործը չի փակվելու այնքան ժամանակ , քանի դեռ իմ երեխային չեք վերադարձել»։
Նշենք, որ «Հանրապետական ծննդատանից» տեղեկացրել էին, որ պտղի դին հարազատներից տեսել է ծննդկանի քույրիկը, իսկ Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Մկրտչյանը հակադարձել է, որ իրեն ոչ թե երեխայի դին,այլ ընկերքն են ցույց տվել:
«Ես ընկերքի պատմությունից տեղյակ եմ եղել և իմ ցուցմունքում կա մանրամասներ… 4 կգ երեխայի ընկերքը որտեղ է՝ կեսը կա, կեսը չկա ։ Երեխայի քաշը ֆիկսել էին և 13 օր հետո որոշեցին խոսել ։ Փրփուրներից կառչեք։ Նրանք հոգեվարքի մեջ են»,-գրել է երեխայի մայրը։
Հիշեցնենք, որ այս գործով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: