Search
Close this search box.

Գյումրու ոստիկանություն, գտե՛ք այս անասունին.Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքը ոմանց համար կարծես թե սկսում է դառնալ հոբբի, ու դեռ կան պատգամավորներ, որ մտածում են` կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի մեր նախագծին:
Վաղը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցման եմ ներկայացնելու կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը:

Իսկ Գյումրիում հերթական անասունը շան վզին պարան գցած`կապել է իր մեքենայից ու քարշ տվել: Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները: Այդ անասունի մեքենայի համարն է` 35un093, Opel մակնիշի:
Գյումրու ոստիկանություն, սա համարեք հայտարարություն հանցագործության մասին:

Իսկ վաղը Գյումրու ավագանու նիստում մեր խմբակցության ավագանիները կբարձրացնեն ոչ միայն այս հարցը, այլ նաև Գյումրիում շների սպանդի հարցը:
Այս վանդալիզմը օր առաջ օրենքի ուժով պիտի կասեցվի և վերջ»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում, առանձնակի դաժանությամբ, շանը քարշ են տվել մեքենայի հետևից և հայտնի է, թե ով է մեքենայի սեփականատերը:

Please enter a valid URL