Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 07:40-ի սահմաններում Opel մակնիշի 36 FR 369 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ավբովյանի վարչական տարածքում, դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետեւ բախվել գործարանի տարածքում տեղադրված քարե զուգարանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն ու ուղեւորը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ խումբը, որը մարել է ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան, որը բարձված է եղել գյուղմթերքով, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: