Մեկնարկում է WCIT 2019 ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Քիչ անց ելույթով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։