ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերն անցկացրել է սիբիրյան տայգայում, որտեղ վայելել է աշնանային բնությունը, փոխանցել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը եղել է Սիբիրում՝ տայգայում: Նա վայելել է բնությունը, աշնանային տայգան»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը և խոստացել, որ հետագայում Կրեմլը լուսանկարներ և տեսանյութեր կհրապարակի Ռուսաստանի առաջնորդի հանգստից։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինը դառնում է 67 տարեկան: