Քիչ առաջ Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի բացումը կազդարարվի համերգով, որին կմասնակցեն բազմաթիվ երաժիշտներ։ Համերգային ծրագրով հանդես կգա նաեւ համաշխարհային հայտնություն վայելող դիջեյ Արմին Վան Բյուրենը։
Երաժիշտը Հայաստան է ժամանել բարձր տրամադրությամբ։ Նա լուսանկարվեց երկրպագուների հետ եւ ստորագրեց մի քանիսի շապիկների վրա։