Search
Close this search box.

19-ամյա աղջկա մարմնի մասերը բնակիչները հայտնաբերել են շենքի մուտքի մոտ

Ռուսաստանի Չիտա քաղաքի կենտրոնում 19-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Անդրբայկալյան երկրամասի վարչությանը:

Նշվում է, որ բազմաբնակարանային շենքերից մեկի բնակիչները հայտնաբերել են աղջկա մարմնի մասերը շենքի մուտքի դրսի հատվածում:

Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ սպանության նշաններով: Ոստիկաններն արդեն ձերբակալել են 1981 թվականի ծնված տղամարդուն, որը այդ շենքում տուն էր վարձակալել:

Տեղի աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 15 հարկանի շենքի բնակարաններից մեկում: Նշվում է, որ հանցագործները գիշերով մասնատել են կնոջ մարմինն ու դուրս նետել 12-րդ հարկի պատուհանից:

Please enter a valid URL