Երկարատև հիվանդությունից հետո 29 տարեկանում մահացել է հոկեիստ Սամվել Մնացյանը, տեղեկացնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան:
2018 թվականի օգոստոսին Սամվելի մոտ ուռուցքային հիվանդություն էր ախտորոշվել: Ցավոք, մեկ տարուց ավելի պայքարն արդյունք չի տվել:
Նա խաղում էր Նովոսիբիրսկի «Սիբիր» հոկայի ակումբում՝ որպես պաշտպան:
Հայազգի հոկեիստը Դավիթ Մնացյանի որդին էր: