ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Անդրանիկ Քոչարյանի կողմից արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին արված հայտարարությունները գեղեցիկ չի համարում:
«Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց ոչ կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, այլ, առհասարակ, վերջին ամիսներին ՀՀ-ում տեսնում ենք բանավեճի ու քննադատության մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք անցանկալի են: Դրանց կարիքը չկա, կարելի է բովանդակային խոսել», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատ Միրզոյանը:
Նա կոչ արեց անկախ քաղաքական ուժի պատկանելիությունից` բոլորի քաղաքական ուժերին բանավեճերի ժամանակ պահպանել կոռեկտության սահմանները:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն այս հարցով՝ ԱԺ նախագահ ասաց.
«Սա էլ եմ համարում լուրջ դեպք, բայց կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերին է վերաբերում, ու եթե այս գործիքը սկսի չարաշահվել, կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ ու կաշկանդել պատգամվորների քաղաքական գործունությունը ու նրանց դիրքորոշումը այս կամ այն հարցով հայտնելը»: