Search
Close this search box.

Կրկին մտանք էժանագին մանիպուլյացիաների դաշտ. Արման Աբովյան

Կրկին մտանք էժանագին մանիպուլյացիաների դաշտ։ Խոսքը այն հայտարարության մասին է, համաձայն որի ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ ի վերաբերյալ փաստաթղթի քվեարկությանը։

Ստիպված եմ կրկին անգամ բացատրել մեր գործընկերներին մի պարզ իրողություն։ ԱԺ-ի կողմից յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է լինի իրավաբանորեն ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ։

Փորձերը քաղաքականացնել փաստաթղթի բուն էությունը անթույլատրելի են։

Ստիպված եմ կրկնել, որ օրինակ 2017 թվականին մենք արդեն իսկ դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանին որպես ՍԴ ի նախագահ հաստատելուն։ Չգիտես ինչու մեզ քննադատողները “բարեհաջող” մոռանում են այս փաստը։ Ոչինչ, կհիշեցնեմ կրկին։

Դրա հետ մեկտեղ կոչ եմ անում բոլորին մնալ կոռեկտության սահմաններում և համակերպվել այն մտքի հետ, որ ընդդիմությունը ունի իր կարծիքը, որը հաճախ տարբերվում է իշխանական թևի կարծիքից։

Հ.Գ Ուղղակի հորդորում եմ բոլորին մնալ կոռեկտության սահմաններում։

Հուսամ իրար հասկացանք։

Please enter a valid URL