Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ. հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացրել էր, որ փայլուն զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա տեղեկացրել էր, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: