Search
Close this search box.

«Հիմնավորումները շատ թույլ են». ԲՀԿ-ն չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը

Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում և քննարկում ենք ներդրումներին վերաբերող հարցեր, քաղաքական հարցերով մենք չենք հանդիպել և նման թեմաներ չենք քննարկել: Միայն տնտեսություն և ներդրումներ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Փաշինյանի հետ քննարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Հարցին, թե ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, Գագիկ Ծառուկյանը ընդգծել է, որ խմբակցությունով քննարկել են հարցը. «Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվարկել: Եվ այսօր նայելով հիմնական դրույթները՝ ժամկետների խախտումներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դրանից, ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է: Որոշողը դա ՍԴ-ն է: Մենք մեր խմբակցությամբ որոշել ենք, որ չենք մասնակցելու այդ քվեարկությանը»:

Please enter a valid URL