Life.ru ներկայացրել է բացառիկ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Խաչատուրյան քույրերի հայրը՝ սեփականը տանը, ծեծում և նվաստացնում աղջիկներից մեկին:
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել: Քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի արարքներում սեռական բռնության նշաններ են հայտնաբերվել:
Միխայիլ Խաչատուրյանին մեղսագրվում են ՌԴ Ք.Օ. 117, 132 և 133 հոդվածները՝ ծաղրի և կտտանքների ենթարկելը, սեռական բնույթի բռնի գործողությունները, սեռական գործողությունների հարկադրելը:
Հիշեցնենք նաև, որ 2018-ի ամռանը Խաչատուրյան քույրերը սպանել էին իրենց հարազատ հորը: Ձերբակալված դստրերը պատմել էին, որ իրենց հայրը պարբերաբար ծաղրել է իրենց՝ ենթարկելով նաև սեռական բռնության: Դա փաստել են նաև Խաչատուրյան ընտանիքի հարևանները:
ArmLife.am