Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. բազմաթիվ վարորդներ հայտնվել են 1,5 կմ-ից ավելի խցանման մեջ

2 օր է՝ SHAMSHYAN.com-ը մեծ թվով մարդատար և բեռնատար ավտոմեքենաների վարորդների կողմից ահազանգեր է ստանում, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Որոտանի ոլորաններում Գորիսի ճանշինի աշխատակիցները մի տարօրինակ ու տառասխալներով ցուցանակ են տեղադրել, որի վրա գրված է.

«ՃԱՆԱՊԱՐԸ ՓԱԿ Է ԲԵՐՆԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԸ 09 00-18 00»։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Որոտանի ոլորաններում շինաշխատանքները սկսելու համար պարտադիր պետք է լինեն հատուկ ցուցանակներ, այդ թվում՝ նախազգուշացնող, ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և անգլերեն, քանի որ այդ հատվածով երթևեկում են նաև օտարազգի վարորդներ՝ Իրանից ժամանելով Հայաստան, ու բազմաթիվ իրանական և այլ երկրների վարորդներ ցուցանակ չլինելու պատճառով հայտնվում են վերանորոգվող ճանապարհին ու Գորիսի ճանշինի աշխատակիցների պատճառով ստեղծում խցանումներ։

Ինչքան էլ ճանապարհային ոստիկաններն իրենց մաշկից դուրս գան, մի կերպ բացատրում են օտարերկրացի վարորդներին, որ այդ ճանապարհը որոշ ժամերին փակ է, օգուտ չի տալիս։ Մնում է՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հետամուտ լինի, որպեսզի նշված հատվածում ոչ միայն տեղադրվեն ցուցանակներ, այլ նաև գիշերային ժամերին օգտագործվի լուսային համակարգ, ինչպես արվում է բազմաթիվ երկրներում»։

auto
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Please enter a valid URL