Search
Close this search box.

Դատարանը մերժել է Սերժի եղբոր երեխաների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին և դստերը՝ Անի Սարգսյանին պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացնելու որոշումն օրինական համարելու դատական ակտի դեմ նրանց բողոքը:

Հիշեցնենք, որ Նարեկ և Անի Սարգսյանները և նրանց հայրը` Լևոն Սարգսյանը մեղադրյալ են ներգրավվել ապօրինի հարստացման և հայտարարագման ենթակա գույք թաքցնելու կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Please enter a valid URL