Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանությունից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սամվել Կ-ն, և հայտնել, որ նույն օրը ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցում կայանված իրեն պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և ավտոմեքենաի սրահից գողացել տան բանալիները, այնուհետև նույն օրը մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դուռը բացելու եղանակով մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել մոտ 1500 ԱՄՆ դոլար և մոտ 700 հազար դրամ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սամվել Կ-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը Էջմիածնի եկեղեցիներից մեկում քահանա է աշխատում։