ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սելֆի է հրապարակել:
«Նախագահ Մակրոնի ցնցող ելույթից հետո խնդրեցի սելֆի անել, բայց, երբ տեսավ, որ մատս չի հասնում սելֆիի կոճակին, նախագահն ինքը մի քանի նկար արեց:
Ամենալավ ստացված տարբերակը կիսվում եմ Ձեր հետ»,- լուսանկարը մակագրել է նա: