Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի:
«Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի»,-գրել է նա::