Ճանապարհային սելֆի. այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել, ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանում ընթացող ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ստորագրվել է համաձայնագիր ազատ առեւտրի մասին, ինչպես նաեւ ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ շրջանակային համաձայնագիր համապարփակ տնտեսական համագործակցության մասին։
Փաստաթղթերը ստորագրել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը միության երկրների փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, սոցիալական եւ տնտեսական զարգացման համակարգող նախարար Տարման Շանմուգարաթնամը։