Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ՝ Պուտինի այցի ժամանակ. վրացի լրագրողը հարցը տվեց բղավելով

News.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի նստավայր այցելության ժամանակ մուտքի մոտ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձեց անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Վլադիմիր Պուտինին:

Լրագրողին կանգնեցրին, սակայն նա հասցրեց բղավել. «Ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտավորություններն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»։

Ռուսաստանի նախագահը ժպտաց և պատասխանեց. «Մենք միշտ կատարում ենք»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL