Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 14, հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 19 հարց:
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը ևս ԱԺ քառօրյայի օրակարգում է:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: