ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը բերման է ենթարկվել՝ կնոջը ծեծելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Լոս Անջելեսի իրենց տանը։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ սկզբից լեզվակռիվ է եղել, ապա Վանեսը քաշքշել է կնոջը և գլխով հարվածել նրա դեմքին։ Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները հայտնաբերել են կապտուկներով և վնասված քթով կնոջը, ով, սակայն, մերժել է բուժօգնությունը։
Մարտիրոսյանը ձերբակալվել է և բացատրություն տվել, ապա 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։