Search
Close this search box.

«Ժողովուրդ մեղք եք, ուշքի եկեք». Նարեկ Մութաֆյանի քույրը՝ Անահիտ Մութաֆյանը գիշատիչների խնջույք է համարել ֆեյսբուքյան եթերը

«Գիշատիչների խնջույքը ֆբ եթերում։ Ժողովուրդ դուք մի՞շտ եք էսքան տականք եղել թե՞ նոր դարձաք։ Ուղղակի զարմանում եմ մարդ է մահանում, մարդ է կալանավորվում, մարդ են ծեծում դուք հիացմունքի մեջ եք։ Ու սա առաջին քրիստոնեա ազգն է։ Ժողովուրդ մեղք եք ուշքի եկեք։ Հիշեցնեմ դուք կենդանուց տարբերվում եք բանականությամբ թե՞ դուք չէ։ Լուրջ եմ ասում խղճում եմ ձեզ, բայց նաև նախանձում, որ առանց ուղեղ ապրում եք։
Ուշքի եկեք հոգի ունեք տալու էդ ժամանակ Նիկոլը ձեր կողքը չի լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մութաֆյանի քույրը՝ Անահիտ Մութաֆյանը:

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը Նարեկ Մութաֆյանը բերման էին ենթարկվել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար

 

Please enter a valid URL