Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Պուշկինի փողոցից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ, որի մարմնի տարբեր մասերին դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։
Ըստ շրջանառվող լուրերի` հենց Պուշկինի փողոցում էլ վեճ է տեղի ունեցել, որը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։