Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես եւ սպասելի էր՝ ոʹչ Քոչարյանի գրասենյակը, ոʹչ աջակիցների խմբակը, ոʹչ նրա ընտանիքը, մասնավորապես Լևոն ու Սեդրակ Քոչարյանները, հայտարարություն չտարածեցին դատավոր Աննա Դանիբեկյանի վրա հարձակման /դեհ, իմ վրա հարձակումն էլ չասած/, անգամ՝ հանուն իրենց վոժդի իրենց ազատությունը վտանգած նարկոբարիգի ու նրա հանցակցի վերաբերյալ։ Նորմալ է, ոնց դա կանեին, եթե այդ ամենի պատվիրատուն ու շահառուն են։ Առավելագույնը փող տան և/կամ 3 փաստաբան տրամադրեն /նման սեփական զոհի թաղմանը ճոխ ծաղկեփունջ ուղարկելուն/, ինչպես նարկոբարիգի «հուզականացած, բայց հաղթած» դեՌասան քույրը ավետեց։ Իսկ այստեղ էական է, որ պիցցայի դոզայի տակ մնացած յուրաքանչյուրը պետք է քաջ իմանա, որ իրենց պեշկի նման հերթով զոհաբերելու են, որովհետեւ խաղն այդպիսին է ու ԽեՌոսի ամբողջ կենսագրությունը այդպիսի դրվագների ամբողջություն է։ Իրենց ոչ մեկ բարձրագույն մակարդակով տեր չի կանգնելու։ Առավելագույնը խնդրեն Արփինե Հովհաննիսյանին, որ նա իր «բոլոր ռեսուրսները միջազգային ասպարեզ» նետի… Դեհ, իսկ որ ոստիկանությունը կազմակերպված հանցավոր խմբավորման այդ երկու գործիքներին լավ թափ տա, ահագին հանցագործություններ են բացվելու, այդ թվում՝ ավազակային հարձակումից մինչև ջեբկիրություն ու նարկոտիկ»: