ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ կից գրելով.
«Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից»:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Իտալիայում էր և հետևել է «Ռոմա» — «Ատալանտա» խաղին: