ԱՄՆ Ֆլորիդայի նախանգում ութ ամսական Զևս անունով փիթբուլի կյանքը անասնաբույժները չեն կարողացել փրկել: Շունը պաշտպանել է 2 երեխաներին՝ թունավոր օձի հարձակումից, հայտնում է Fox 35-ը:
Տղաները մաքրել են իրենց բակում գտնվող շան ջրի ամանը և այդ պահին օձը փորձել է մոտենալ երեխաներին, սակայն շունը թույլ չի տվել՝ հարձակվելով օձի վրա:
«Նա ընտանիքի անդամ էր», — նշել է երեխաների հայրը՝ ընդգծելով, որ փիթբուլ իր իմացած ամենահավատարիմ շունն է: