Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված տեղեկության փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված բանկից հայտնել են, որ «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը մասնաճյուղից կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն:
Մասնաճյուղի կառավարիչի կողմից հափշտակված գումարը կազմում է 122 մլն դրամ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ս. Գարեգինյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: