Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08.00-ից 15.00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան — Թումանյան խաչմերուկից Աբովյան — Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին — Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 08.00-ից 17.00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային — Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը՝ ժամը 12.00-ից 17.00-ը, փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան — Պրոշյան խաչմերուկից Բաղրամյան — Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պրոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան — Պրոշյան խաչմերուկից Մաշտոց — Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: