Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ծանրորդները։ 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, պոկելով 199 կգ և հրելով 230 կգ, երկամարտում գրանցեց 429 կգ արդյունք և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։ Սիմոնը պոկում վարժությունում սահմանեց աշխարհի նոր ռեկորդ։ Սիմոնը գրոհեց նաև հրման ռեկորդը՝ 241 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել ծանրաձողը։
Արծաթե մեդալ նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Արյամնովը՝ երկամարտի 426 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչ Յանգ Ժեն՝ երկամարտի 420 կգ արդյունքով։