Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը փամփուշտով է մոտեցել ՄԱԿ-ի ամբիոնին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում, 12.7 մմ տրամաչափի փամփուշտ է ցուցադրել, որը, նրա խոսքով, 2016 թվականին դարձել է օպերային երգիչ Վասիլի Սլիպակի մահվան պատճառ: Զելենսկիի ելույթի այդ դրվագին ադրադարձել է Lenta.ru-ն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Life.ru-ի տվյալներով՝ Սլիպակը մահացել է այլ փամփուշտից: Պարբերականը 2016 թվականին հարցազրույց է անցկացրել Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ներկայացուցիչ դիպուկահարի հետ, որը խոստովանել է, որ իր ընկերներին պաշտպանելիս կրակել է Ուկրաինայի զինված ուժերի ջոկատի ուղղությամբ, որում ծառայելելիս է եղել Սլիպակը:

Պարբերականի տվյալներով՝ տվյալ պահին դիպուկահարի ձեռքին 7.62 տրամաչափի զենք է եղել:

Խոսելով փամփուշտի արժեքի մասին՝ Զելենսկին նշել է, որ «այժմ դա է մարդկային կյանքի արժեքը»: Նա հավելել է, որ «Սլիպակը մահացել է պաշտպանելով Ուկրաինան ռուսական ագրեսիայից»:

Please enter a valid URL