Search
Close this search box.

Կառավարությունը բարձրացրեց փրկարարների աշխատավարձը

Կառավարության որոշումով Փրկարարական ծառայողների աշխատավարձերը 85-90 հազար դրամից բարձրացվեցին 130 հազար դրամի:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հիմնականում բարձրացվում է շարքային անձնակազմի աշխատավարձը: «Բարձրացումից հետո էլ մյուս ուժային կառույցների՝ նույն կարգավիճակում գտնվող աշխատակիցներից փրկարարների աշխատավարձը ցածր է մնալու»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ բարձրացումը պայմանավորված է նրանով, որ Փրկարարական ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում հավելումներ չեն տրվում: Փրկարարական ծառայողներին հավելումներ տրվում են միայն բարձր լեռնային վայրերում ծառայելու դեպքում:

Նախարարը նշեց նաև, որ նախագծի ընդունման կապակցությամբ 2019 թ․ պետական բյուջեում նախատեսվում է 475,802,8 դրամ, իսկ 2020 թ․ պետական բյուջեում՝ 1,903,211,160 դրամ ծախuերի ավելացում:

Please enter a valid URL