Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ին, ն այսօրվա նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։
Հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանը նշեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար ՀՀ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1.38 հեկտար։
«Հյուրանոցը պետությանն է փոխանցվու շենք շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 889 000 դրամ»,- ասաց Պապիկյանը:
Պապիկյանը նշեց, որ գույքը պետք է հատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով: Նախագծով նախատեսվում է գույքի հանձման եւ ընդունման աշխատանքների ավարտից հետո գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը մինչեւ ՀՀ կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:
Նշենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ 2018թի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։