Search
Close this search box.

Ծաղկաձորում ավարտվեց Շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությանը

Սեպտեմբերի 25-ին ք․ Ծաղկաձորում ավարտվեց դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որը Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (այսուհետ ԴՄՄՖ) ծրագրով անցկացվում էր առաջին անգամ Հայաստանի առաջարկով՝ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի անմիջական կազմակերպմամբ: ԴՄՄՖ հաստատած կանոնադրության համաձայն առաջնությանը իրավունք ունեն մասնակցելու 15-ից 18 տարեկան դպրոցական մարզիկներ: 1-ին անգամ կազմակերպվող ստուգատեսին մասնակցել է 7 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Բելառուսի,Վրաստանի, և Բուլղարիայի 48 մարզիկ : Հայաստանը ներկայացել է 8 թիմով (չորս դպրոցակն թիմ և չորս հավաքական թիմ): Առաջնությունն ընթացել է աղջիկների և պատանիների 2 խմբում:

Առաջնության արդյունքները հետևալն են’ Աղջիկների դպրոցական հավաքական’ Ռուսաստան-1-ին տեղ ,Բուլղարիա-2-րդ տեղ, Հայաստան (Ջրվեժ )3-րդ տեղ: Տղաների դպրոցական հավաքական’ Բուլղարիա-3-րդ տեղ, Հայաստան՝ Երևանի 119- դպրոց -2-րդ տեղ, Հայաստան Գյումրու 26 դպրոց -1-ին տեղ : Հավաքական տղաներ ‘ Հայաստան 1 -1-ին տեղ, Ուկրաինա -2 –րդ, Հայաստան 2 — 3-րդ: Հավաքական աղջիկներ’ Ուկրաինա 1-ին տեղ , Երկրորդ տեղը հավասար կիսեցին Հայաստանը և Հնդկաստանը: Նշենք,որ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահն է Արայիկ Մեհրաբյանը, առաջնության գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: Առաջնության մասնակիցները յոթ օր շարունակ Հայաստանում գնտվելով՝ հասցրել են այցելել պատմամշակութային վայրեր, Սևան, Շախմատի տուն, որտեղ նաև խաղ են ցուցադրել , հետաքրքիր ժամանց կազմակերպել : Մասնակիցները մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ տպավորված են մրցաշարով և Հայաստանում իրենց անցկացրած օրերով: Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի ՝ Արման Այվազյանի խոսքով՝ դպրոցական սպորտի համաշխարհային պատմության մեջ Հայաստանը հաստատվեց որպես դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության անցկացման հիմնադիրը և անմիջական կազմակերպիչը: Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը արդեն իսկ կարող ենք համարել ավանդական և այն ԴՄՄՖ ծրագրով կանցկացվի երկու տարին մեկ անգամ տարբեր երկրներում։ Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և շախմատի ՀՀ ֆեդերացիայի աջակցությամբ: Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Please enter a valid URL