ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այցելեցի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Վիճակը շատ ծանր է: Տեղի ունեցած դեպքը չունի արդարացում, բռնությունը չունի տեղ Հայաստանում, իսկ հայ սպայի նկատմամբ բռնությունն աններելի է:
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Աստված օգնական փոխգնդապետ Արա Մխիթարյանին»:
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: