«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տագնապած են՝ հոկտեմբերի 1-ին Հրայր Թովմասյանի «իմպիչմենտի» նախագիծը ՍԴ-ում կունենա՞ «հեփփի ընդ»։ Անհրաժեշտ է ՍԴ 6 անդամի ձայն, ինչն այս պահին չունեն։ «Ունեն 3 ձայն` Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան, Ֆելիքս Թոխյան։ Բայց լուրջ աշխատում են մյուս անդամներին համոզելու վրա, մի մոռացեք, որ Վանեցյանի հրաժարականի լեյտմոտիվներից մեկը հենց այդ գործը «գլուխ չբերելն» էր։
ՍԴ այդ նիստին Թովմասյանը չի մասնակցի, հույս ունեն՝ դա կնպաստի, որ դատավորները կողմ քվեարկեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ տեղեկացրեց, որ Վենետիկից Քոչարյանի գործով եզրակացությունը կլինի մինչեւ հոկտեմբերի վերջը։
ՍԴ-ն կհասցնի՞ մինչ այդ քննել Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը։
«Դժվար է ժամանակային կանխատեսումներ անելը: Ընդ որում, նրա հեռացումն օդի-ջրի պես անհրաժեշտ է իշխանություններին՝ ոչ միայն Քոչարյանի եւ ոչ էլ Ստամբուլյան կոնվենցիայի գործով, այլ առջեւում հանրաքվեի գործընթաց կլինի` պառլամենտականից նախագահականի անցման, Թովմասյանը խանգարող «հանգամանք» է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում