Հայաստանի իշխանությունները տապալել են գազի գնի շուրջ բանակցությունները: Այս մասին ասում են մոսկովյան շրջանակները: Մի քանի ամիս շարունակ Հայաստանի կառավարությանը չի հաջողվում համոզել ռուս գործընկերներին էժանացնել գազի սակագինը կամ թողնել գոչծող սակագինը:
Մեր աղբյուրների պնդմամբ ռուսական կողմում որոշումը հստակ է՝ գազը պետք է թանկանա: Գինը ևս այս պահին հստակ է՝ սահմանին Հայաստանի համար մատակարարվող գազը կարժենա 1 խորհանարդ մետրը 205 ԱՄՆ դոլար:
Փորձեցինք խնդրի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ կառավարությունից, սակայն հնարավոր չեղավ կապ հաստատել կառավարությանը մամուլի բաժնի աշխատակիցների հետ, իսկ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շարունակում է անհասանելի մնալ մամուլի որոշ ներկայացուցիչների համար:
Սկզբնաղբյուր՝ politik.am