Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է որոշվելու, թե ով է Հայաստանում օրենքով գող. Պարզաբանում է նախարարը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով կառավարության կողմից ընդունված «օրենքով գողերի» մասին նախագծի մասին և պատասխանելով հարցին, թե ինչպես է որոշվելու` ով է «օրենքով գող», ասաց, որ դա լինելու է ապացույցների միջոցով. «Իրավապահ մարմինները պետք է հավաքեն ապացույցներ, որով դիսպոզիցիայում նկարագրված արարքը կհաստատվի կամ կհերքվի: Օրինակ` ֆինասնական հոսքերի տիրապետո՞ւմ է, թե` չէ, նրան տալիս են ֆինանսական միջոցնե՞րը, թե` չէ: Դա բավական բարդ պրոցեսներում ձեռք բերվող ապացույցների համակցության միջոցով է արվում»:

Նախարարը նշել է, որ կարիք կլինի հասկանալ, թե ում կողմից են տրվում այդ ֆինանսական միջոցները, ինչ ծագում ունեն և այլն:

Նախարար Բադասյանը նշեց, որ քրեական աշխարհում բարձրագույն դիրք ունեցողների դեմ պայքարում նախարարությունը քաղաքականությունն է մշակում, համապատասխան հոդված են ավելացնում. «Ես վստահ եմ, որ իրավապահ մարմիններն ունեն բազա, թե ով ինչ կարգավիճակ ունի, որն է քրեական հեղինակությունը, որն է օրենքով գողը, ինչ միջոցառումներով պետք է մասնակցեն ապացույցների հավաքմանը: Նախագծի քննարկմանն իրավապահ մարմինները մասնակցել են»:

Հարցազրույցի մյուս մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL