Search
Close this search box.

«Ժամանակ». Հանրաքվեն՝ առաջին պլանում. Ինչ են առաջարկում «Իմ քայլի» պատգամավորները

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում:

Նրանք առաջարկում են, որ Հայաստանի վարչատարածքային փոփոխությունները ևս ընդունվեն հանրաքվեի միջոցով: Սա արվում է համայնքների խոշորացման հարցում հանրության տեսակետը լսելի դարձնելու նպատակով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համայնքների բնակիչների մի մասը դեմ է համայնքների խոշորացմանը, և ամենալավ միջոցը պարզելու, թե ինչպիսին են հանրային տրամադրությունները այս հարցում՝ հանրաքվեն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL