Search
Close this search box.

«Եկել ես այստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես». ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը՝ Սերժ Սարգսյանին

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսե՛ք, թե ով է  խոսում բաժանարար գծեր քաշելու անթույլատրելիությունից:
Մարդ, ում ամբողջ կյանքի իմաստը եղել է բաժանարար գծեր քաշելը:
Ով նույնիսկ պատերազմի մասնակիցներին բաժանում էր յուրայինների և օտարների:

Ով տասնամյակներով պարգևատրում էր անարժաններին և միայն իշխանություններին քննադատելու պատճառով անտեսում և շատ ժամանակ նաև հետապնդումների էր ենթարկում շատ արժանավոր տղաների:

Եվ հենց Անկախության օրը իրեն իրավունք է վերապահում խոսել բաժանարար գծեից:

Նման դեպքերում մեծ դասականը կասեր՝

Եկել ես այստեղ, մեր տոնը փչացնում ես,
որ ի՞նչ անես…»:

Please enter a valid URL