ՀՀ նախագահի հրամանագրով Յուրի Խաչատուրովի զինվորական որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում: