«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել իշխանություններին մանր ու մեծ ծառայություններ մատուցող «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի մեքենան` սխալ տեղ կայանելու համար: Իրականում մեքենան ոչ թե նրանն է, այլ Գյումրիի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արման Սահակյանինը, որը պատգամավոր Բաղդասարյանին պատկանող համարներով է շրջում:
Սահակյանը բացի «Սովրանո» ընկերությունից և այլ բիզնեսներից, նաև «Պրեսստենդ» ընկերության սեփականատերերից է, որը զբաղվում է, ի թիվս այլ թերթերի, նաև «Հայկական ժամանակի» վաճառքով։ Իսկ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ, մինչ պատգամավոր դառնալը, եղել է «Պրեսսստենդի» փոխտնօրենը։ Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը։
Ի դեպ, սա պատգամավորական համարների «փոխառության» միակ դեպքը չէ՝ պատգամավորները սիրում են համարներ փոխանակել, նվիրել իրենց մտերիմներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: