Search
Close this search box.

Շուշան Պետրոսյանը դատի է տալու՝ հերթով

Երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը պատրաստվում է դատի տալ իրեն վիրավորաղներին: «Դատի եմ տալու հերթով», ֆեյսբուքայն իր էջում գրել է նա՝ հրապարակելով լուսանկար, որում գրվածը, ամենայն հավանականությամբ, իրեն ուղղված նամակներից մեկն է: Նամակում գրված է. «դու կեղտ ես, ուրիշ ոչինչ»։

Մեկնաբանությունում Շուշան Պետրոսյանը նաև գրել է. «Սկսում ենք Պանցիրիր փող հավաքելու գործընթացը», իսկ մեկ այլ մեկնաբանությունում էլ նշել. «… բանն այն է,որ ինձ սպառնացողները, հայոյողները, անիծողները, ծաղրողները այնքան վստահ են իրենց անսխալականության վրա, որ չեն էլ թաքցնում իրական դեմքերը, հասցեները։ Իսկ, այ քաջարի ֆեյքերի մասին թերևս լռեմ, իրենք դե վճարվում են դրա համար»։ 

Please enter a valid URL