Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Մեր ընտրանին երկու հորիզոնականով բարձրացել է Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին հաղթելու շնորհիվ և այժմ 1242 միավորով զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակից Ֆինլանդիայի ընտրանին հանգրվանել է 54-րդ հորիզոնականում:
Մեզ հետ ընտրական փուլի նույն խմբում ընդգրկված թիմերից ամենաբարձր ցուցանիշը ունի Իտալիայի հավաքականը, որը դասակարգման աղյուսակում 15-րդն է:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը: Նրան հաջորդում է Ֆրանսիայի ընտրանին, իսկ ահա բրազիլացիները մեկ հորիզոնականով նահանջել են և այժմ 3-րդն են:
Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Կոլումբիան և Արգենտինան: