Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել նաև հայ ըմբիշները։ 65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը 5:3 հաշվով հաղթեց մեկնարկային գոտեմարտում։