Search
Close this search box.

ԱԱԾ-ն գալու է բոլոր լրտեսների հետևից. Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ ԱԱԾ-ն միեւնույն է գալու է բոլոր բոլոր կոռուպցիոներների ետեւից։

«Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը:

Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:

Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»,- գրել է նա:

Please enter a valid URL